Այսօր մրցապայքարը կսկսեն ևս 2 հայ ըմբիշներ․ ԱԱ

Աստանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում այսօր մրցագորգ դուրս կգան 61 կգ քաշային Արսեն հարությունյանն ու 70 կգ քաշային Արման Անդրեասյանը։

Արսենը որակավորման փուլում կհանդիպի մեքսիկացի Դերեկ Գարսիայի հետ, իսկ Արմանը կսկսի պայքարը 1/8 եզրափակչից։

Նրա մրցակցի անունը դեռ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան 65 կգ․ քաշային Վազգեն Թևանյանը կգոտեմարտի ոսկե մեդալի համար։

Leave a Comment