Ջերմուկից 15 կմ հեռավորության վրա 2,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել – armeniatoday.am

Վայոց ձորի և Սյունիքի մարզերում զգանցվել է 2,6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնել է Ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը։

Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 30-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:31-ին, Ջերմուկից 15 կմ հյուսիս-արևելք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը կազմել է 3–4 բալ։

Երկրաշարժը 2–3 բալ ուժգնությամբ զգացվել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գնդեվազ և Սարավան գյուղերում, ինչպես նաև Սյունիքի մարզի Գորայք և Սառնակունք գյուղերում։

Leave a Comment