Ադրբեջանին տրված խոստումը իշխանությանը մտցրել է փակուղի. ի՞նչ են անելու – Նորություններ 30.10.2026

Ադրբեջանին տրված սահմանադրության փոփոխության խոստումը փաշինյանական իշխանությանը մտցրել է փակուղի: Նախօրեի իշխանական ծրագրավորված սադրանքն ու վայրենի վարքագիծը պատահական չէին:

Ստեղծված իրավիճակում գործող կառավարիչն ունի 3 տարբերակ:

Առաջինը՝ համոզել Ադրբեջանին, այդ թվում՝ այլ զիջումներ առաջարկելով, հետաձգել սահմանադրական հանրաքվեի գործընթացը:

Երկրորդը՝ երկրի ներսում ամեն գնով անցկացնել հանրաքվեն՝ բռնաճնշումներով, մանդատային գողություններով, ապօրինություններով, բռնությամբ ու ծեծուջարդով:

Երրորդ տարբերակն արտահերթ ընտրություններն են, որոնք, անկախ ամեն ինչից, իրենց ռիսկերով ու վտանգներով, որպես պահեստային քայլ, մշտապես օդում կախված են լինելու:

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյան

Leave a Comment