Իսպանիայում գնացքների բախումից առնվազն 10 մարդ է զոհվել  

Այսօր առավոտյան Մադրիդից հարավ՝ Տոլեդո նահանգում, բախվել են երկու գնացքներ, հայտնում է Euronews- ը։ Մադրիդի, Սյուդադ Ռեալի եւ Անդալուսիայի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է։

Իսպանական լրատվամիջոցների տվյալներով՝ զոհվել է առնվազն 10 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։

Գնացքների բախման փաստը հաստատել են եւ Ուրդայի քաղաքապետ Մանուել Գալանը, եւ ADIF երկաթուղային օպերատորը։

Leave a Comment