Անօդաչու թռչող սարքերով թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման փորձերը շարունակվում են․ ՔԿԾ

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շարունակվում են անօդաչու թռչող սարքերի միջոցով թմրամիջոցների և այլ արգելված իրերի ներթափանցման փորձերը։ Iravaban.net-ը տեղեկանում է ՔԿԾ-ից։

Մասնավորապես վերջին մի քանի օրվա ընթացքում քրեակատարողական ծառայողների զգոնության շնորհիվ կանխվել է թմրամիջոցների նմանվող 2,1 գրամ մուգ շագանակագույն բուսական զանգվածի, 0,7 գրամ սպիտակ փոշենման զանգվածի, 10 բջջային հեռախոսի և այլ արգելված իրերի փոխանցումները։ 

Leave a Comment