
Խորհրդարանն այսօր 63 կողմ, 32 դեմ ձայնով վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագիրը:
Համաձայնագիրը երեկ էր քննարկվել, այն ներկայացրել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Ընդդիմադիր խմբակցություններից «Հայաստանը» հայտարարել էր, որ դեմ կքվեարկի նախագծին, «Ուժեղ Հայաստանը» քննադատել էր, բայց չէր բացահայտել, թե ինչպես կքվեարկեն:
Միջպետական այս փաստաթղթով Հայաստանը անխոչընդոտ կապ է տրամադրում Ադրբեջանին՝ Սյունիքով Նախիջևան հասնելու համար:
Երևանի ու Վաշինգտոնի միջև ստորագրված համաձայնագիրն ամրագրում է, որ ենթակառուցվածքներում Հայաստանի օրենքներն են գործելու: Սյունիքով անցնող երկաթուղին ու ճանապարհը գործելու են front office – back office տրամաբանությամբ: Հայաստանի իշխանությունները չեն բացառում, որ TRIPP-ով անցնելիս Ադրբեջանի քաղաքացիները գուցե ընդհանրապես հայ սահմանապահների չհանդիպեն, անցումն իրականացվի թվային գործիքների կիրառմամբ: