ՖԻՖԱ-ն չի գրանցել Ռոնալդուի 982-րդ գոլը

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2026/27 մրցաշրջանի 11-րդ տուրի՝ «Ալ-Ֆեյսալիի» դեմ խաղում Կրիշտիանու Ռոնալդուի գոլի շուրջ վիճահարույց իրավիճակ է։

Թեև Սաուդյան Արաբիայի Պրո լիգան հաստատել է վերջնական արձանագրությունը, որտեղ «Ալ-Նասրի» երկրորդ գնդակը պաշտոնապես գրանցված է պորտուգալացի հարձակվողի անվան դիմաց, մի շարք վիճակագրական աղբյուրներ այն արձանագրել են որպես պաշտպանի ինքնագոլ։

Ավելին, ըստ ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի՝ «Ալ-Նասրի» երկրորդ գոլը ևս նշված է որպես «Ալ-Ֆեյսալիի» ֆուտբոլիստի ինքնագոլ։ Փաստացի, ՖԻՖԱ-ն սխալ է համարում այն տեղեկությունը, ըստ որի Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 982-րդ գոլը՝ հաշվի չառնելով անգամ Պրո լիգայի պաշտոնական դիրքորոշումը։

Leave a Comment