ԲԴԽ-ն Սաթենիկ Կարապետյանին լիազորել է ներկայացնել իր շահերը դատական երեք ատյաններում

Iravaban.net-ը ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի թիվ ԲԴԽ-96-ԱՈ-11 որոշումը՝ թիվ ՎԴ/19007/05/26 վարչական գործով դատական ներկայացուցչություն իրականացնելու նպատակով Սաթենիկ Սամվելի Կարապետյանին լիազորելու մասին։

Որոշումը կայացվել է՝ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը։

Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել՝ լիազորել Դատական դեպարտամենտի Վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Սաթենիկ Սամվելի Կարապետյանին (նույնականացման քարտ՝ 005632328, տրված՝ 18.10.2017թ., 006-ի կողմից) թիվ ՎԴ/19007/05/26 վարչական գործով հանդես գալու Վարչական դատարանում, Վերաքննիչ վարչական դատարանում և Վճռաբեկ դատարանում՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչ՝ վերջինիս վերապահելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բոլոր իրավունքները։

Որոշման ուժի մեջ մտնելը

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է երեք տարի ժամկետով: Որոշումը ստորագրել է ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը։

Leave a Comment