Iravaban.net-ը ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի թիվ ԲԴԽ-96-Ո-104 որոշումը, որով որոշվել է Սոնա Խաչատրյանին չառաջարկել Վարչական դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակման համար։
Բարձրագույն դատական խորհուրդը հարցը քննարկելիս հաշվի է առել Վարչական դատարանի դատավորի թափուր տեղի առկայությունը, թեկնածուի անձնական գործում առկա տվյալները և դրանք համադրել թեկնածուի վերաբերյալ մյուս փաստական տվյալների հետ։
Որոշումն ընդունվել է՝ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով և 115-րդ հոդվածի 4-րդ մասով։
Որոշման համաձայն՝ Սոնա Խաչատրյանին, որը դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնի թեկնածու է, առաջարկություն չի ներկայացվի՝ Վարչական դատարանի դատավորի պաշտոնում նշանակման նպատակով նրան Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու համար։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։