Նախարար Խուդաթյանը շնորհավորել է Գառնիում իրենց թեկնածուի հաղթանակը, որը ընտրություններին մասնակցում էր միայնակ

25 Հոկտեմբերի, 2026

Գառնի համայնքում ընտրությանը մասնակից 3433 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Տիգրան Պողոսյանի գլխավորությամբ, ստանում է 3235 ձայն կամ քվեների 94.2%-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Շնորհավորում եմ Տիգրան Պողոսյանին համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու առիթով:

Հիշեցնենք, որ Գառնիի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Համայնքը 9234 ընտրող ունի։

Leave a Comment