Ինքնասոսնձվող դրոշմանիշների որակի հետ կապված խնդիրները չպետք է հանգեցնեն ընտրողների ձայների վրա, Armenia Today-ին ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը։
«Կարծում եմ՝ ընտրողի կամքը պետք է հաշվի առնել։ Չի կարելի այդ որակի պատճառով ընտրողը կորցնի ձայնի իրավունքից զրկվի»,- ասել է նա։
Մարկոսյանի խոսքով՝ վնասված դրոշմանիշներով քվեաթերթիկների վավերականության հարցը պարզ կդառնա ձայների հաշվարկի ժամանակ։ Նա ընդգծել է, որ այս պահին չի կարող հստակ ասել՝ դրանք վավեր կհամարվեն, թե ոչ։
ՏԻՄ ընտրությունների ընթացքում մի շարք ընտրատեղամասերից ահազանգեր էին ստացվել ինքնասոսնձվող դրոշմանիշների վնասվելու մասին։ Ընտրական հանձնաժողովների անդամների խոսքով՝ որոշ դեպքերում դրոշմանիշի պաշտպանիչ շերտը պոկվել է, ինչի պատճառով այն ամբողջությամբ չի փակցվել քվեաթերթիկին։
