Ֆրանսիայում շաբաթ օրը տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 1300 մարդու

Ֆրանսիայի ոստիկանության և ժանդարմերիայի աշխատակիցները շաբաթ օրը ձերբակալել են անկարգությունների 1314 մասնակցի, կիրակի օրը հայտնել է երկրի Ներքին գործերի նախարարությունը։

Նախարարության տվյալներով՝ վիրավորվել է 53 իրավապահ։

Ֆրանսիական լրատվամիջոցները նշում են, որ այս թվերը արտացոլում են այն փաստը, որ այս շաբաթվա անկարգությունները պակաս մասշտաբային էին, քան նախորդ շաբաթ, երբ ոստիկանությունը ձերբակալել էր ավելի քան 2600 խախտողի։

Հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի քաղաքներում տեղի ունեցան իշխանությունների դեմ լայնածավալ բողոքի ցույցեր։ Շատ դեպքերում, այդ թվում՝ Փարիզում, ցույցերը վերաճեցին ոստիկանության հետ բախումների և անկարգությունների։

Leave a Comment