
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ՀՀ 10 մարզերի 21 համայնքներում մեկնարկած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ավարտվեցին։
Ժամը 08։00-ին բացված բոլոր 517 ընտրական տեղամասերը փակվել են 20։00-ին, սկսվել է ձայների հաշվարկը։
19 համայնքներում՝ Արտաշատ, Արմավիր, Արաքս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Արթիկ, Ախուրյան, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան, Ստեփանավան համայնքներում տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Իսկ 2 համայնքներում՝ Ֆիոլետովո և Շամիրամ, մեծամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Ընտրությունների ընթացքին հետևել է 6 դիտորդական առաքելություն, ընտրությունները լուսաբանել՝ 28 ԶԼՄ։