REDstore․ ավելի քան 10 տարվա վստահության ճանապարհ



Ավելի քան 10 տարի REDstore-ը հայաստանյան տեխնիկայի շուկայում է և այսօր դարձել է այն անունը, որին հաճախորդները վստահում են։ Այս տարիների ընթացքում ընկերությունը մեծացել է իր գնորդների հետ միասին․ այսօր REDstore-ն ունի 7 մասնաճյուղ և 2 սպասարկման կենտրոն։


Շուկայում տասնամյակից ավելի ներկայությունն ընկերության համար ոչ թե պարզապես թիվ է, այլ հազարավոր հաճախորդների վստահության արդյունք։ Յուրաքանչյուր նոր մասնաճյուղ և յուրաքանչյուր նոր տարի հնարավոր են դարձել այն մարդկանց շնորհիվ, ովքեր ընտրել են REDstore-ը և նորից վերադարձել։


Հաճախորդը՝ ամեն ինչի կենտրոնում

REDstore-ի համար յուրաքանչյուր գնորդ կարևոր է։ Ընկերության մոտեցումն այն է, որ գնումը չի ավարտվում վաճառքի պահին։ Հենց այդ պատճառով REDstore-ն ունի իր պաշտոնական սպասարկման կենտրոնը՝ REDservice-ը, որն ունի երկու մասնաճյուղ։ Այստեղ հաճախորդները գնումից հետո կարող են ստանալ մասնագիտական սպասարկում և աջակցություն՝ վստահ լինելով, որ իրենց սարքը փորձառու մասնագետների ձեռքում է։

Շնորհակալություն վստահության համար

«Ավելի քան 10 տարի, 7 մասնաճյուղ և 2 սպասարկման կենտրոն․ այս թվերի հետևում մեր հաճախորդների վստահությունն է։ Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուր գնորդի, ով ընտրել է մեզ, և շարունակելու ենք աշխատել այնպես, որ այդ վստահությունն ամեն օր արդարացնենք»,– նշել է REDstore-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Համլետ Պողոսյանը։

REDstore-ը շարունակում է զարգանալ՝ հաճախորդներին առաջարկելով նորագույն տեխնիկա, մասնագիտական խորհրդատվություն և հուսալի հետվաճառքային սպասարկում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment