
Ստեփանավանի երկու ընտրատեղամասում «Ազատությունն» այսօր արձանագրել է, թե ինչպես է տարածքը հսկող ոստիկանը մոտեցել տեղամասային հանձնաժողովի նախագահին ու հետաքրքրվել, թե այդ պահի դրությամբ քանի ընտրող է քվեարկել: Նախագահը տրամադրել է ոստիկանի պահանջած տեղեկությունը:
«Ազատության» հարցին ի պատասխան՝ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն ասել է, որ հրահանգ ունի՝ քվեարկության մասին տվյալները կարող են հայտնել նաև ոստիկաններին:
Նույն տեղամասում հանձնաժողովի անդամները դժգոհում էին դրոշմանիշի…