ՏԻՄ ընտրություններ՝ Ստեփանավանում և Ֆիոլետովոյում — Հայաստանի Հանրային Ռադիո

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվում նաև Լոռու մարզի Ստեփանավան և Ֆիոլետովո համայնքներում։ Ստեփանավանում ընտրություններն անցկացվում են համամասնական, իսկ Ֆիոլետովոյում՝ մեծամասնական ընտրակարգով։

Մոլոկանաբնակ Ֆիոլետովոյում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 2 թեկնածու, իսկ ավագանու անդամի համար՝ 9։ Ստեփանավան խոշորացված համայնքին «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի վերջին փոփոխությամբ միավորվել են Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները։

Ստեփանավանում սկզբում ընտրապայքարին մասնակցում էր 5 քաղաքական ուժ՝ «Հայրենիք», «Ուժեղ Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Գործարար» և «Հանրապետություն» կուսակցությունները։ «Հայրենիք» կուսակցությունը, սակայն, ինքնաբացարկ է հայտարարել։ Ընտրապայքարում մնացել է 4 քաղաքական ուժ։

Հատված Ռադիոլուրի հատվածից

Leave a Comment