ԱՄՆ-ն հասկանում է, որ ավելի լավ է համագործակցել Ռուսաստանի հետ․ Ուշակով

Թրամփի վարչակազմը հասկանում է, որ ավելի լավ է համագործակցել Ռուսաստանի հետ, քան անտեսել նրան, ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ուշակովը նշել է, որ Միացյալ Նահանգներում ընդհանուր քաղաքական միջավայրը չափազանց անբարենպաստ է Ռուսաստանի համար։

«Սակայն կա Թրամփի վարչակազմը, որը դեռևս փորձում է հաշվի առնել իր ազգային շահերը, որոնք, վերջին հաշվով, հանգում են նրան, որ Ռուսաստանը չի կարող անտեսվել, և ավելի լավ է համագործակցել Ռուսաստանի հետ», – ասել է Ուշակովը «Վեստի» լրատվական գործակալության հեղինակ Պավել Զարուբինին։

Leave a Comment