Եզդիաբնակ Շամիրամ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է մեկ թեկնածու

Արագածոտնի մարզի եզդիաբնակ Շամիրամ համայնքում ևս այսօր ՏԻՄ ընտրություններ են։

Շամիրամը ընտրողների թվով ամենափոքր համայնքն է այն համայնքների շարքում, որտեղ ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով։ Այստեղ ընտրողները քվեարկում են կոնկրետ թեկնածուների օգտին։

Համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է մեկ թեկնածու՝ Մրազ Բրոյանը, որը Շամիրամը ղեկավարում է 1996 թվականից։ Ավագանու անդամի պաշտոնի համար առաջադրվել է 6 թեկնածու։

Շամիրամում կա մեկ ընտրատեղամաս։ Քվեարկության ընթացքը ներկայացնելով տեղամասային հանձնաժողովի նախագահ Սոֆիկ Բոցինյանը, հայտնել է, որ քվեարկությունն ընթանում է հանգիստ, առանց խնդիրների։ Եղել են մեկ-երկու դեպք, որ քաղաքացիները չեն կարողացել քվեարկել, քանի որ մեկ կամ մի քանի տարի բնակվել են արտերկրում։

Հատված Ռադիոլուրի թողարկումից

Leave a Comment