Միացյալ Թագավորությունը պետք է մինչև 2030 թվականը պատրաստ լինի հնարավոր հակամարտության. բրիտանական բանակն ունի հազար օր՝ այս առաքելությունն իրականացնելու համար, հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգը։
«Մենք ունենք 1000 օրից մի փոքր ավելի՝ մեր առաքելությունը կատարելու համար, այն է՝ պատրաստ լինել մարտնչելու և հաղթելու մեր դաշնակիցների հետ կողք կողքի», — գրել է Սթրիթինգը The Telegraph-ի համար գրած հոդվածում։
Նա հավելել է, որ որպես պաշտպանության նախարար՝ իր հիմնական խնդիրը շարունակում է մնալ երկիրը պատերազմին նախապատրաստելը, և մատնանշել Միացյալ Թագավորության ներկայիս ղեկավարության վճռականությունը՝ մինչև 2030 թվականը պաշտպանական ծախսերը հասցնելու ՀՆԱ-ի 3%-ի մակարդակին։