
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի որոշման՝ 17:30-ին նախատեսված հրապարակումը, 18:30-ի դրությամբ, դեռևս չի կայացել։ Այս մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Արամ Օրբելյանը։
«Երբ տեղի կունենա, դժվարանում եմ ասել: Այս պահին որևէ հստակ տեղեկատվություն չեն կարողանում տալ: Չեմ բացառում, որ որոշման վրա է դեռ դատավորն աշխատում»,- նշել է նա: