Մանկատան շրջանավարտները մինչև ե՞րբ կարող են դիմել բնակարանի գնման վկայագիր ստանալու համար

ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման գործընթացում փոփոխություններ են իրականացվել։

Ինչպես տեղեկանում է Iravaban.net-ը Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից, կարգավորվել է մանկատան այն շրջանավարտների և սաների բնակարանային ապահովման հարցը, ովքեր ձեռք են բերել բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք, սակայն անհրաժեշտ գործընթացները դեռ չեն ավարտել կամ ԲԳՎ ստանալու համար դիմել են սահմանված ժամկետի ավարտից հետո։

Փոփոխությունների արդյունքում բարձրացել է նաև բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը․ 6,3 մլն դրամի փոխարեն այն այժմ կազմում է 8,7 մլն դրամ։

Նշենք, որ բնակարանի գնման վկայագիր ստանալու համար դիմումների ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 15-ն է, իսկ վկայագրի գործողության վերջնաժամկետը՝ 2027 թվականի հուլիսի 1-ը։

Leave a Comment