Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

armtimes.com Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, երիտասարդների աշխարհի չեմպիոն Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի մեծահասակների առաջնությանը:


 


Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ծանրամարտի կանանց ընտրանու գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:


 


«Ցավոք, Աննա Ամրոյանը երիտասարդների Եվրոպայի առաջնության ժամանակ վնասվածք ստացավ ու այդ իսկ պատճառով չի մասնակցի աշխարհի առաջնությանը: Եթե մասնակցի, վնասվածքն ավելի կխորացնենք, իսկ Աննան մեր խոստումնալից մարզիկներից է: Հիմա նրան պետք է միայն լիարժեք բուժում: Այս տարի գուցե մինչև տարվա վերջ կստանա իր բուժումները»,- ասել է Արտաշես Ներսիսյանը:

















Կարդացել են
15 անգամ

Leave a Comment