Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում — Հայաստանի Հանրային Ռադիո

Սարյան փողոցի այն հատվածում, որտեղ նախկինում ապօրինի շինություն էր կառուցվել, տարածքն այժմ վերադարձվել է հանրությանը։ Մայրաքաղաքի այս հատվածում բացված «Ecostation» անվամբ յուրօրինակ փոքրիկ այգին այցելուներին կներկայացնի Հայաստանի բնության բազմազանությունը։

COP17-ի համար ստեղծված այս յուրահատուկ հանրային տարածքում, Երևանի սրտում միավորվել են հայկական տափաստանները, մարգագետիններն ու անտառները։ Տեղական բույսերի կողքին այցելուներն այստեղ կգտնեն նաև փոքրիկ ապաստարաններ՝ նախատեսված բվերի և միջատների համար։
 
Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի, Կենտրոն վարչական շրջանի, «Ջերմուկ Գրուպ» ընկերության, «UrUrban» և «DSVent» կազմակերպությունների համագործակցությամբ։

Leave a Comment