Իշխանությունը քաղաքական հետապնդումներով փորձում է մեկուսացնել Ռոբերտ Քոչարյանին․ Արշակ Սարգսյան

Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք քաղաքական հետապնդումներից բացի այլ ակնկալիք չենք կարող ունենալ, քանի որ այս դատերը նրա «զանգովի արդարադատության» տիրույթից են։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի ավագանու անդամ Արշակ Սարգսյանն՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական գործողություններին։

Նրա խոսքով՝ իշխանությունը փորձում է քաղաքական հետապնդումներով մեկուսացնել Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին։

«Ութ տարի պայքար ենք տարել։ Նախագահ Քոչարյանը երկու տարի ապօրինի կալանքի տակ գտնվեց, ինչից հետո արդարացվեց։ Նիկոլ Փաշինյանը փորձում է քաղաքական հետապնդումներով նրան ու ընտանիքի անդամներին հեռացնել քաղաքական գործունեությունից։

Նա հասկանում է, որ առանց այս ապօրինի գործերի չի կարողանալու պահել իշխանությունը և կատարել Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Սա հենց այն կետն է, որտեղ հատվում են քաղաքական հետապնդումը, ալիևյան սահմանադրության փոփոխությունը և տարածքների հանձնումը»,- ընդգծել է Սարգսյանը։

Leave a Comment