Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ձեռք է բերվել տեղային հրադադարի համաձայնություն Օլեշկի քաղաքում։ Լոկալ հրադադարն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հոկտեմբերի 29-ին։
Ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցումը թույլ կտա հումանիտար օգնություն հասցնել Օլեշկի և նախապատրաստել խաղաղ բնակչության տարհանումը հատուկ առանձնացված անվտանգ միջանցքով։
Ռուսական ուժերի վերահսկողության տակ գտնվող Օլեշկիում (Խերսոնի մարզ) տիրում է հումանիտար ծայրահեղ ծանր ճգնաժամ, չկա ջուր, էլեկտրականություն, և բնակիչները ամիսներ շարունակ սննդի ու դեղորայքի սուր պակաս ունեն։
Ըստ ամերիկյան կողմի՝ ԱՄՆ առաջին տիկինն ու իր ներկայացուցիչը անմիջականորեն աշխատել են Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ՝ համաձայնության տեխնիկական պայմաններն ու ընթացակարգերը հստակեցնելու համար։