Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ


Հոկտեմբերի 23-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում կայացել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։


 


Նիստին մասնակցել են հիմնադրամի տնօրեն Վահագն Թևոսյանը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության կապի և փոստի վարչության պետ Գևորգ Սարգսյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման վարչության պետ Լիլյա Աֆրիկյանը։


 


Նիստի ընթացքում ներկայացվել է հիմնադրամի 2026 թվականի դրամաշնորհային ծրագրի կազմակերպման և իրականացման ընթացքի վերաբերյալ միջանկյալ հաշվետվությունը։ Քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր, այդ թվում՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունը։ Խորհրդի որոշմամբ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։


 


Նիստի ընթացքում հաստատվել է հիմնադրամի 2026 թվականի միջանկյալ հաշվետվությունը և քննարկվել են առաջիկա անելիքները։


 


 


 

















Կարդացել են
15 անգամ

Leave a Comment