Աճառյան փողոցում ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է – armeniatoday.am

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ, հայտնել է Առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ միջին ծանրության։ Մյուս ութ տուժածները հետազոտվել են, ստացել անհրաժեշտ առաջին բուժօգնությունը և դուրս գրվել։

Ավելի վաղ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 9։00-ի սահմաններում, Աճառյան փողոցում «Հյունդայի» մակնիշի ավտոբուս էր կողաշրջվել։ Քննչական կոմիտեում դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Leave a Comment