
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հանդիպել է ԵՄ աջակցությամբ՝ Հայաստան–Թուրքիա լրատվամիջոցների ներկայացուցիչների ավտոբուսով համատեղ շրջայցի մասնակից լրագրողների հետ։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա իրավիճակի, ինչպես նաև ժողովուրդների միջև շփումների և գործարար համագործակցության կարևորության շուրջ։
Միաժամանակ, ԵՄ դեսպանն անդրադարձել է տարածաշրջանային կապակցվածությունը, այդ թվում՝ Թուրքիայի հետ սահմանային անցակետերի արդիականացմանն ուղղված ԵՄ աջակցությանը, ինչպես նաև հայաստանյան ընկերություններին ցուցաբերվող ԵՄ օժանդակությանը, ԵՄ շուկայում առևտրի նոր հնարավորություններին և վիզաների ազատականացման գործընթացին։
«Եվրոպական միությունը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին՝ առավել կապակցված և բարեկեցիկ տարածաշրջանի կերտման ճանապարհին»,– նշված է Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջում։
Տես նաև՝ Հայ և թուրք լրագրողներն անցնելու են «Մետաքսի ճանապարհով»