Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանն այցելել է Շիրակի մարզի Առափի միջնակարգ դպրոց և հանդիպել աշակերտների հետ։
Հանդիպման նպատակն էր երեխաներին ծանոթացնել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ Լուսինե Նահապետյանը ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը։Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով․ դպրոցականները բարձրացրել են իրենց հետաքրքրող մի շարք հարցեր և ստացել պարզաբանումներ։
ՄԻՊ
Կարդացել են
15 անգամ