ԲԴԽ որոշմամբ դատավոր Անահիտ Անտոնյանի անունը ժամանակավորապես հանվել է գործերի բաշխման ցանկից

Քննարկելով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Անտոնյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունը, ինչպես նաև նույն դատարանի նախագահի համաձայնությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Անտոնյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2026 թվականի նոյեմբերի 2-ից դեկտեմբերի 3-ը ներառյալ:

 

Iravaban.net-ը տեղեկանում է ԲԴԽ-ից։

Leave a Comment