Դատարանը կարգալույծ քահանաների գործը կարճել է — Հայաստանի Հանրային Ռադիո

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանա Ասատրյանի եւ Տեր Թադե քահանա Թախմազյանի հայցերով քաղաքացիական գործերի վարույթները։

Դատարանը վճռել է, որ նման վեճերը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չեն։

Հոգեւորականները իրենց հայցում պահանջում էին անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ իրենց կարգալույծ հռչակելու տնօրինությունները։

Դատարանը նշել է, որ հոգեւորականներին կարգալույծ հռչակելու հարցերը վերաբերում են Հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին եւ կարգավորվում են եկեղեցական կանոններով։

Leave a Comment