Երեխաներ, մի՛ կրկնեք սա. Մբապեն` իր վատ սովորության մասին

Կիլիան Մբապեն խոսել է իր բնորոշմամբ մի վատ սովորության մասին, որն ուղեկցում է իրեն ողջ ֆուտբոլային կարիերայի ընթացքում։

Onze Mondial պարբերականին տված հարցազրույցում 27-ամյա հարձակվողը խոստովանել է, որ մանկուց խաղում է առանց խաղակոշիկների ներդիրների և շարունակում է դա անել նաև հիմա, երբ ունի հատուկ իր համար պատրաստված մարզակոշիկներ։

«Ես մի շատ վատ սովորություն ունեմ՝ խաղում եմ առանց ներդիրների։ Երեխաներ, մի՛ կրկնեք սա»,- հայտարարել է Մբապեն։

Կիլիանի խոսքով՝ այսօր ինքն ունի լավագույն խաղակոշիկները, և ներդիրներից հրաժարվելու ոչ մի պատճառ չկա, սակայն ավտոմատ կերպով հանում է դրանք անգամ հատուկ պատվերով կարված կոշիկներից։

Leave a Comment