
«Անտոնովի ավիաուղիներ» ավիաընկերության Ան-124-100 «Ռուսլան» տրանսպորտային ինքնաթիռը բռնկվել է վայրէջքի ժամանակ, հաղորդում է NHK հեռուստառադիոընկերությունը։
Թռիչքուղին փակվել է 15 րոպեով, որից հետո օդանավակայանը վերադարձել է աշխատանքի բնականոն ռեժիմին։ Հաղորդվում է, որ Ճապոնիայի իշխանությունները պարզում են տեղի ունեցածի մանրամասները։
Հրդեհի պատճառների, տուժածների, ինչպես նաեւ ինքնաթիռի տեղափոխած բեռի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
«Ռուսլան»- ը աշխարհի ամենախոշոր տրանսպորտային ինքնաթիռն է, մինչեւ 150 տոննա բեռնատարողությամբ։ Այս գերծանր ինքնաթիռների արտադրությունը դադարեցվել է 2004 թվականին։ Այն արտադրվում էր ուկրաինական Կիեւում եւ ռուսական Ուլյանովսկում։
«Ուկրաինսկայա պրավդան» գրում է, որ 1994 թվականին արտադրված ինքնաթիռն ունի ավելի քան 21 հազար թռիչքային ժամ եւ ավելի քան 5,5 հազար թռիչք։
Ավելի վաղ «Անտոնով» պետական ձեռնարկությունը հայտնել էր, որ Ուկրաինայից միջազգային ավիաչվերթներ իրականացնելու անհնարինության պատճառով Ան-124-100 «Ռուսլան» տիպի հինգ ինքնաթիռ ժամանակավորապես տեղակայվել է Լայպցիգի օդանավակայանում։