Իսպանական «Ռեալ Սոսյեդադ»-ի կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է հրավիրվել Ռուսաստանի ազգային հավաքական՝ նոյեմբերին կայանալիք ընկերական հանդիպումներին մասնակցելու համար։ Այս հնարավորությունը չի բացառել թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը։ Զախարյանի ընդգրկումը վերջնական հայտացուցակում նա գնահատել է «50/50»։
Նոյեմբերին Ռուսաստանի ընտրանին երկու ընկերական հանդիպում կանցկացնի։
Նոյեմբերի 12-ին ռուսները Տաշքենդում կմրցեն Ուզբեկստանի հավաքականի հետ, իսկ նոյեմբերի 17-ին Կրասնոդարում` Վենեսուելայի թիմի հետ։
Չնայած այն հանգամանքին, որ Զախարյանը աշնանային հավաքից առաջ ընդգրկվել էր ընդլայնված կազմում, վերջնական հայտացուցակում տեղ չէր գտել։ Նա Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2024 թվականի մարտին։