Ռուսաստանը չի ցանկանում պատերազմել Ուկրաինայի հետ, իսկ Մոսկվայի դեմ պատերազմել ցանկանում է Կիևը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Վեստիի» լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
«Մենք չենք ցանկանում պատերազմել Ուկրաինայի հետ։ Բայց եթե Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը ցանկանում է պատերազմել, թող պատերազմեն», — ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը հարց է բարձրացրել, թե ինչու է Կիևի իշխանությունը կարծում, որ դրա համար բոլորը պետք է վճարեն և Ուկրաինային զենք մատակարարեն։
«Հավանաբար, դրա համար փաստարկներ կան։ Կարող եմ պատկերացնել, որ ինչ-որ մեկը ժամանակին խոստացել է նրանց՝ մենք ձեզ կօգնենք։ Բայց նրանք մտադիր էին օգնել մինչև վերջին ուկրաինացին։ Սա նույնպես ամբողջ այդ մեծ խնդրի և ողբերգության ասպեկտներից մեկն է», — նշել է ՌԴ նախագահը։