Հավայան կղզիներից Լոս Անջելես թռչող United Airlines ավիաընկերության ինքնաթիռն ընկել է ուժեղ տուրբուլենտության գոտի, ինչի հետևանքով տուժել է անձնակազմի չորս անդամ։ Այս մասին հայտնել է The New York Post-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ ինքնաթիռը մեկ րոպեում կորցրել է ավելի քան 3,5 հազար ֆուտ՝ մոտ 1,07 կիլոմետր բարձրություն։ Բարձրության կտրուկ կորստի հետևանքով ուղևորները դուրս են նետվել իրենց նստատեղերից, սակայն լուրջ վնասվածքներ չեն ստացել։
Բորտուղեկցորդուհիներից մեկին վայրէջքից հետո հոսպիտալացրել են։ Նշվում է, որ տուժած չորս բորտուղեկցորդներից երկուսը 62 և 58 տարեկան են։
Միջադեպից հետո ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Լոս Անջելեսի օդանավակայանում՝ 20 րոպե ուշացումով։