Վերջնական խաղաղություն, այլ ոչ թե սառեցում. Պուտինը՝ եռակողմ բանակցությունների մասին

Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ շփումներում հայտնել է, որ պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները, «Վեստի»-ին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրան այդ մասին հարցրել են ամերիկյան առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպման համատեքստում։

«Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչների հետ մեր բանակցություններին, ապա այո՛, մենք պայմանավորվել ենք, որ պատրաստ ենք վերսկսել մեր եռակողմ շփումները», — ասել է Պուտինը։

Մոսկվայի, Վաշինգտոնի և Կիևի միջև եռակողմ բանակցությունները նվիրված են լինելու խաղաղության հասնելուց հետո Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության ապահովման հարցերին։

«Ընդ որում, խոսքը վերջնական համաձայնության, այլ ոչ թե մարտական գործողությունները կարճ ժամանակով դադարեցնելու կամ սառեցնելու մասին է։ Մենք պատրաստ ենք վերսկսել շփումները հենց այս նպատակին հասնելու համար»,- ասել է Պուտինը։

Leave a Comment