Սյունիքում էկոպարեկները գտել են անտառում կորած անչափահաս երեխաներին

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկները Սյունիքի մարզի Տորունիք գյուղի անտառում գտել և տուն են վերադարձրել կորած կենդանիներին փնտրելիս մոլորված անչափահաս երեխաներին։

Ժամը 18։00-ի սահմաններում գյուղի բնակիչը դիմել է ծառայություն իրականացնող էկոպարեկներին՝ հայտնելով, որ երեխաները գնացել են անտառ՝ ընտանի կենդանիներին որոնելու, սակայն արդեն մի քանի ժամ է՝ չեն կարողանում գտնել նրանց։

Ստանալով ահազանգը՝ էկոպարեկներն անմիջապես ձեռնամուխ են եղել երեխաների որոնողական աշխատանքներին։ Շուրջ մեկ ժամ տևած որոնումների արդյունքում՝ էկոպարեկների օպերատիվ արձագանքման և հետևողական գործողությունների շնորհիվ, երեխաներն անվնաս գտնվել են անտառամերձ տարածքում։

Leave a Comment