Ընթացիկ շրջանի երևացող մարտահրավերը ԵԱՏՄ-ի շրջանակում մեր հարաբերություններն են, որոնց շուրջ առաջիկայում, իհարկե, կաշխատենք. Կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց. «Այստեղ մեր ընկալումը հետևյալն է. մեր ամբողջ քաղաքականությունը միտված է լինելու մեր տնտեսական դինամիկան ապահովելուն և, իհարկե, մեր պետության ինքնիշխանությունը, անկախությունը և ընդհանրապես պետականությունն ամրապնդելուն:
Սրանք ոչ միայն համատեղելի խնդիրներ են, այլև մեկը բխում է մյուսից, և փոխկապակցված են:
Պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ նաև մեր երկրի տնտեսական կապերի դիվերսիֆիկացիան բավականին լավ է տեղի ունենում, և այս պահին մեր ունեցած տվյալները հույս են ներշնչում, որ առաջիկայում դրանք է՛լ ավելի կամրապնդվեն և կխորանան: Մենք պետք է կենտրոնացած մնանք այս խնդրի վրա»:
Ինչպես ավելի վաղ հատնել ենք, ԵԱՏՄ անդամները պատրաստ են կասեցնել Հայաստանի անդամակցությունը՝պաշտոնական Երևանի՝ եվրոպական ինտեգրմանն ուղղված քայլերի պատճառով։
Եվրասիական միջկառավարական խորհուրդը միանգամայն հստակ ձևակերպել է Երևանի «եվրոպական ընտրության» գինը։ ԵԱՏՄ երկրները կարող են ժամանակավորապես կասեցնել Հայաստանի մասնակցությունը միությունում՝ որպես եվրասիական շուկան քաղաքական խաղարկումներից պաշտպանելու միջոց։Հայաստանի անդամակցության կասեցման մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի անդամները ներկայացրել են ծավալուն զեկույց: