«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1802 – ծնվել է մանկավարժ Հակոբ Մանվելյանը։
1825 – ծնվել է հրապարակախոս Ստեփան Ոսկանյանը:
1846 – Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվել. ստեղծվել են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախի և Դերբենդի նահանգները։
1861 – Կ. Պոլսում հիմնվել է Արևել յան թատրոնը. բացման խոսքով հանդես է եկել Միքայել Նալբանդյանը։
1909 – ծնվել է ճարտարապետ Փայլակ Մանուկյանը:
1918 – Հայադրբեջանական պատերազմի ժամանակ Շարուրի վրա հարձակում իրականացրած հայկական ուժերը պարտություն են կրել Նորաշեն գյուղի մոտ:
1919 – Օձունում (այն ժամանակ՝ Ուզունլար) բոլ շևիկների նախաձեռնությամբ հրավիրվել է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունել կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին։
1924 – ծնվել է հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո Գոհար Գասպարյանը:
1936– ծնվել է ճանաչված օպերային երգիչ, դրամատիկական տենոր, օպերային ռեժիսոր Տիգրան Լևոնյանը։
1947– վախճանվել է կոմպոզիտոր, խմբավար և դիրիժոր Գուրգեն Ալեմշահը:
1972 – վախճանվել է մանկավարժ, պրոֆեսոր Մուշեղ Սանթրոսյանը:
1994 – վախճանվել է դերասանուհի Նվարդ Աբալյանը:
2005 – մայրաքաղաքի կենտրոնում՝ Կարապի լճում նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում առաջին բացօթյա սահադաշտի բացումը:
2006 – Արգենտինայի Սենատը միաձայն վավերացրել է օրինագիծ, որով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
2017 – հիմնադրվել է Հայ կինոյի թանգարանը:
2020 – տեղի է ունեցել գերիների փոխանակում. 44 հայ գերի է վերադարձել հայրենիք, իսկ Հայաստանից հակառակորդին է փոխանցվել 10 գերի և 2 մարդասպան, որոնք 2014- ին ցմահ ազատազրկման էին դատապարտվել անչափահասի և տղամարդու սպանության ու մեկ կնոջ ծանր վիրավորելու համար։
2020 – կայացել է «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած «Անհնազանդության երթը»:
2021 – Բրյուսելում տեղի է ունեցել ՓաշինյանՄիշելԱլիև եռակողմ հանդիպում:
2022 – ՀՀ կառավարության շենքի դիմաց տեղի է ունեցել «Արցախի տերը հայ ժողովուրդն է» խորագրով բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արցախի և ընդդեմ նրա շրջափակման:
ԱՇԽԱՐՀ
835 – չինական Տան կայսրությունում անհաջողության է մատնվել «Քաղցր ցողի դավադրությունը»:
1503 – ծնվել է ֆրանսիացի բժիշկ և աստղագետ Նոստրադամուսը:
1799 – վախճանվել է ԱՄՆի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը:
1812– ավարտվել է Ռուսֆրանսիական պատերազմը։
1825 –տեղի է ունեցել Դեկաբրիստների ապստամբությունը Պետերբուրգում։
1860 – վախճանվել է անգլիացի քաղաքական գործիչ Ջորջ Համիլտոն Գորդոն Էբերդինը: 1866 – ծնվել է անգլիացի նկարիչ և նկարչական քննադատ Ռոջեր Ֆրայը, որը շրջանառության մեջ է դրել հետիմպրեսիոնիզմ հասկացությունը:
1883– ծնվել է ճապոնական այկիդո մարտական արվեստի հիմնադիր Մորիհեյ Ուեսիբանը։
1900– Մաքս Պլանկի տեսության հրապարակմամբ առաջացել է քվանտային մեխանիկան։
1911– Ռուալ Ամունդսենն առաջին անգամ պատմության մեջ հասել է Հարավային բևեռ։
1913 – Կրետե կղզին անեքսիայի է ենթարկվել Հունաստանի կողմից:
1922– ծնվել է քվանտային էլեկտրոնիկայի հիմնադիրներից մեկը՝ ռուս ֆիզիկոս Նիկոլայ Բասովը։
1923 –վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Թեոֆիլ Ալեքսանդր Ստեյնլեն:
1924 – ծնվել է հնդիկ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Ռաջ Կապուրը:
1928 – դանիական ուսումնական հնգակայմ «Կոպենհագեն» առագաստանավը դուրս է եկել Մոնտեվիդեոյի նավահանգստից և, ուղևորվելով Ավստրալիա, անհետացել անձնակազմի 59 անդամների հետ միասին:
1943 – ԽՄԿԿ քաղբյուրոյի որոշմամբ հաստատվել է ԽՍՀՄի հիմնը («Ստալինյան» հիմն):
1987– հիմնվել է Համասը՝ պաղեստինյան իսլամական կուսակցությունը։
1989 – վախճանվել է ֆիզիկոս և քաղաքական գործիչ, խաղաղության Նոբել յան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովը:
1995–Փարիզում ստորագրված Դեյտոնյան համաձայնագրով ավարտվել է մոտ 3 տարի տևած Բոսնիական պատերազմը։
2004 – բացվել է աշխարհում ամենաբարձրադիր տրանսպորտային կամուրջը ՝ Վիադուկ Միյոն:
2008 – Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ընթացել է «Անհամաձայնների երթը», որը Ռուսաստանի քաղաքական կացության բերեփոխումներին ձգտող ընդդիմադիրների՝ «Այլ Ռուսաստան» դաշինքի փողոցային ակցիաների իրականացման ընդանուր անունն է: