Հակակոռուպցիոն դատարանը հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունների քննությունը։
Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննության հետաձգման մասին հայտնել է փաստաբան Հայկ Ալումյանը։ Ռոբերտ Քոչարյանի միջնորդության քննությունն էլ հետաձգվել է դատարանի ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը պետք է քններ հայր և որդի Քոչարյանների նկատմամբ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։