Բախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները


Հասարակություն


Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Գյուլբենկյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բախվել են «Lexus GX470» և «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել վթարի հետևանքով հարևանությամբ գործող խմորեղենի արտադրամասի տարածք մխրճված «Lexus GX470»-ի վարորդին, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։


Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են նաեւ խմորեղենի արտադրամասի սեփականատիրոջ ինքնությունը։

 


Leave a Comment