Կրամատորսկին ռուսների հարվածից 3 մարդ է զոհվել

Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքին ռուսական զորքերի հասցրած ավիահարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս հինգը՝ վիրավորվել, հաղորդում է Ուկրաինայի ոստիկանությունը:

Ոստիկանության տվյալներով՝ այսօր առավոտյան ռուսները հարվածել են քաղաքին չորս ավիառումբերով:

Տեղական իշխանությունների փոխանցմամբ, զոհվածները քաղաքի ջեռուցմամբ զբաղվող կազմակերպության աշխատակիցներ են՝ 42, 47 և 48 տարեկան: Նրանք սպանվել են, երբ ստուգում էին ջեռուցման ցանցերի պատրաստությունը ձմեռային սեզոնին:

Կրամատորսկը Դոնեցկի մարզի հյուսիսում «ամրոցների գոտու» մեջ մտնող քաղաքներից է, որը շարունակում են վերահսկել ուկրաինական ուժերը: Ռուսական զորքերը ձգտում են մոտենալ քաղաքին և այն ավելի ու ավելի ուժեղ են ռմբակոծում:

Leave a Comment