Տեխասում գրանցված Dynamic Frontier Holdings ընկերությունը 2026 թվականի սեպտեմբերի 22-ին պաշտոնապես ավարտին է հասցրել «Թեղուտ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի և ամբողջ չմարված պարտքի ձեռքբերման գործընթացը:
Ընկերության ղեկավար Կոնստանտին Սոկոլովի փոխանցմամբ՝ իրենք հաղթել են ռուսական և չինական ընկերությունների հետ մրցակցությունում՝ ներկայացնելով 228,5 միլիոն դոլարի գնային առաջարկ։ Հանքավայրը նախկինում պատկանում էր պատժամիջոցների տակ գտնվող ռուսական պետական «ՎՏԲ» բանկին։
Քանի որ նախկին սեփականատերը պատժամիջոցների տակ էր, գործարքի իրականացման համար ստացվել է հատուկ թույլտվություն (լիցենզիա) ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) կողմից։
Նոր ղեկավարությունը նախատեսում է 2026 թ. դեկտեմբերին գործող պայմանագրի ժամկետի ավարտից հետո Թեղուտի պղնձի խտանյութի արտահանումը Չինաստանի փոխարեն ուղղել ԱՄՆ՝ ամրապնդելով Հայաստան-ԱՄՆ տնտեսական կապերը:
Գործարարը հանդիսանում է նաև ԱՄՆ Պետքարտուղարության հետ կապված TRIPP+ (Անդրկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամ) առևտրային հիմնադրամի ղեկավարը, որն զբաղվում է «Թրամփի ուղի» (Trump Route) տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծով: