Ավտոբուսում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի տեսանյութի հետքերով. իրավախախտը ձերբակալվել է

ՀՀ ՆԳՆ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ հանրային տրանսպորտում (ավտոբուսում) տեղի ունեցած միջադեպի տեսանյութի հիման վրա իրականացվել են համապատասխան գործողություններ․ տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

ՆԳՆ խոսնակը հիշեցրել է, որ երեկ ՆԳՆ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում առերևույթ հանցագործության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին նախաքննական մարմին:

Նախօրեին համացանցում տարածված տեսանյութում Երևանի ավտոբուսներից մեկում տղամարդը կոպիտ ու անպարկեշտ արտահայտություններով ճնշում է գործադրում հատակին նստած կնոջ նկատմամբ։ Տեսնելով տղամարդու վարքագիծը՝ ավտոբուսի մեկ այլ ուղևորուհի միջամտում է, ինչից հետո նրանց խոսակցությունը վերածվում է փոխադարձ վիրավորանքների ու լեզվակռվի։

Leave a Comment