Ֆրանսիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Լիմոժի քաղաքապետարանի հրկիզումը կարող է որակվել որպես ահաբեկչական հարձակում

Ֆրանսիայի իշխանությունները չեն բացառում, որ Լիմոժի  քաղաքապետարանի պատմական շենքի հրկիզումը կարող է որակվել որպես ահաբեկչական ակտ, հայտարարել է արդարադատության նախարար Ժերալ Դարմանենը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քաղաքապետարանը մեծամասամբ ավերվել է: Պրեֆեկտուրան հավելել էր, որ անկարգությունների հրահրողները ներխուժել են շենք և այրել այն, չնայած ներսում դեռ մարդիկ են եղել:

«Ազգային հակաահաբեկչական դատախազությունը կարծում է, որ կա հնարավորություն, որ սա կարող է լինել կազմակերպված ահաբեկչական հարձակում», – ասել է Դարմանինը Europe1 ռադիոյին և CNews հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Leave a Comment