Մենք ունենք ուժեղ հավաքական, շատ ուժեղ թիմ. Մալխաս Ամոյան

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն Մալխաս Ամոյանի կարծիքով` այժմ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային ընտրանին ուժեղ կազմ ունի:

«Մենք ունենք ուժեղ հավաքական, շատ ուժեղ թիմ: Մեկս մեկի կողքին ենք ամեն պահի»,-լրագրողների հետ զրույցում ասել է Ամոյանը:

Ամոյանը նաև նշել է, որ ամեն ինչ անելու է աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար: Մալխաս Ամոյանը Փարիզ-2024-ի բրոնզե մեդալակիր է, աշխարհի կրկնակի չեմպիոն (2021, 2025), Եվրոպայի 5-ակի ոսկե մեդալակիր (2022, 2023, 2024, 2025, 2026):

Leave a Comment