
ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը Մանկավարժականում կայացած Գիտական խորհրդի արտահերթ նիստում ներկայացրել է համալսարանի ռեկտորի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանին, այս մասին հայտնում է համալսարանի ֆեյսբուքյան էջը։
Ավելի վաղ Սվաջյանը զբաղեցնում էր ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնը:
Իսկ ՀՊՄՀ ռեկտորի՝ արդեն նախկին պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը նշանակվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ: