Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է հոկտեմբերի 17-ի համազգային բողոքի ցույցերից հետո կիրակի օրը Ֆրանսիայի մայրաքաղաքում բռնկված անկարգությունների 351 մասնակցի, երկուշաբթի օրը հաղորդել է Le Figaro-ն։
Փարիզի տարածաշրջանի առևտրաարդյունաբերական պալատն իր հերթին հայտնել է, որ խուլիգանները հանգստյան օրերին թալանել են առնվազն 300 մանրածախ առևտրի կետ։
Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրան նշել է, որ «երեկ երեկոյան և գիշերը Փարիզում անչափահաս հանցագործների խմբերը կրկին փորձել են վնասել և թալանել խանութները»։
Փարիզի քաղաքապետ Էմանուել Գրեգուարը հայտարարել է, որ երկուշաբթի գիշերը Փարիզում թալանվել է առնվազն 30 խանութ։
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ, մայրաքաղաքում բողոքի ցույցերը շարունակվել են երկուշաբթի առավոտյան։ Ցուցարարները փակել են Փարիզի Լուվրի մուտքը։
Հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայում սկսվեցին համազգային բողոքի ցույցեր, որոնց առաջատար դերը խաղում էին ձախակողմյան արհմիությունները: Մասնակիցների թվում էին միջնակարգ դպրոցների և համալսարանների ուսանողական կազմակերպություններ, ինչպես նաև «դեղին բաճկոններ» շարժման ներկայացուցիչներ: Ցույցերի հիմնական պահանջներից մեկը կենսամակարդակի խնդրի լուծումն էր: Նրանք նաև պահանջում էին վառելիքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների իջեցում: