9 ամսում Ադրբեջանից Հայաստան արտահանվել է 23,5 միլիոն դոլարի ապրանք, Հայաստանից Ադրբեջան՝ 96,5 հազարի

2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանը 23,45 միլիոն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան. հայտնում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն։

Ըստ հրապարակված տվյալների՝ 9 ամիսների ընթացքում Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծման ծավալը կազմել է ընդամենը 96,5 հազար դոլար, որից 95,5 հազար դոլարի տարանցումը կատարվել է սեպտեմբերին։

Հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 37,211 միլիարդ դոլար, ինչը 5,2%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Արտահանման ծավալը կազմել է 23,865 միլիարդ դոլար, իսկ ներմուծման ծավալը՝ 13,346 միլիարդ դոլար։

Leave a Comment